ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ
«Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամը հիմնադրվել է 2004 թ.-ին` «Ընկերական Օգնութեան Հայկական Ընկերակցութեան» կողմից` Հայաստանում կայուն զարգացմանը խթանելու նպատակով:
1890-ին հիմնված «Ընկերական Օգնութեան Հայկական Ընկերակցութիւն»-ը ապաքաղաքական և շահույթ չհետապնդող կառույց է, որը 1956 թ.-ին Ֆրանսիայի կառավարության կողմից ճանաչվել է որպես հանրօգուտ կազմակերպություն:
«Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամը հանդիսանալով հատուկ կարիքներով մարդկանց շահերի պաշտպանության տեղական հասարակական կազմակերպությունների կոալիցիայի անդամ` իր ակտիվ մասնակցությունն ունի հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության կերտման գործում:
Հիմնադրամի ռազմավարությունն ուղղված է Հայաստանում քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանը և համահունչ է ՀՀ Կառավարության, Եվրոպական Միության, ինչպես նաև այլ միջազգային կառույցների կողմից սահմանված զարգացման ծրագրերին:


Վեբկայքը`